Թուրքական ուժերը գնդակոծում են Իրաքի սահմանամերձ գյուղերը. Հայդեր ալ Աբադի
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ թուրքական ուժերը Իրաքի տարածք չեն մտել, սակայն գնդակոծում են սահմանամերձ գյուղերը: Այս մասին նա հայտարարել է ամենաշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրքական ուժերը Իրաք չեն մտել եւ սահմաններին ոչ մի կենտրոնացում չկա, սակայն ռմբակոծությունների մասին տեղեկությունները ստույգ են»,- հայտարարել է Իրաքի վարչապետը:
Նա հավելել է, որ Իրաքի նախկին ռեժիմի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր կա այս գյուղերի ներսում թիրախների ռմբակոծման մասին, սակայն այդ համաձայնագիրը այս պահին ուժը կորցրած է:
Մարտի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան անհրաժեշտ ամեն ինչ կանի, եթե Իրաքը չի կարողանում Սինջարն ինքնուրույն մաքրել Թուրքիայում արգելված ՔԱԿ-ից: Ավելի վաղ Էրդողանը նաեւ սպառնացել էր Սինջարի դեմ անսպասելի ռազմական գործողությամբ, եթե Իրաքի կառավարությունը «չցրի» ՔԱԿ ջոկատներին: