Չի կարելի Աֆրինը փոխանցել Դամասկոսի վերահսկողությանը, իսկ Ասադի ռեժիմը պետք է հեռանա. Թուրքիայի ԱԳ նախարար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն չի դիտարկում Աֆրինը Սիրիայի կառավարության վերահսկողությանը փոխանցելու հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է Անկարայում, նրա հայտարարությունը հեռարձակել է NTV հեռուստաալիքը:
«Այս շրջանը չի կարելի հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի վերահսկողությանը: Երկրում հետաքրքիր իրավիճակ է՝ այսօր միմյանց դեմ պայքարող խմբերը վաղը մեկը մյուսին զենք են վաճառում: Նման անկարգության պայմաններում չի կարելի խոսել որեւէ մեկին ինչ-որ բան փոխանցելու մասին»,- նշել է թուրք նախարարը:
Նա այս կերպ է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարությունը, որը հույս էր հայտնել, որ Թուրքիան Սիրիայի կառավարությանը կվերադարձնի Աֆրինի վերահսկողությունը: Այս կապակցությամբ Չավուշօղլուն նշել է, որ «Լավրովը, հավանաբար, այսպես է պատասխանել իրեն տրված ինչ-որ հարցի»,- անհրաժեշտ է պարզել նրա հայտարարության ենթատեքստը:
Սիրիայում ենթադրաբար տեղի ունեցած քիմիական հարձակման շուրջ իրավիճակի վերաբերյալ թուրք նախարարն ասել է, որ «ռեժիմն առաջին անգամ չէ քիմիական զենք կիրառում»: «Նա իր ռումբերով մոտ միլիոն մարդու է սպանել: Ժամանակն է անցնել կարգավորման քաղաքական գործընթացին, իսկ Ասադի ռեժիմը պետք է հեռանա»,- հայտնել է Չավուշօղլուն: