Բրիտանուհին ուղիղ եթերում «հանել» է իր քիթն ու դրել այն տեղը (տեսանյութ)
Բրիտանուհի Ջեյն Հարդմանը, որը տառապում է աուտոիմունային հիվանդությամբ, This Time Next Year առավոտյան հեռուստաշոուի ուղիղ եթերում ցույց է տվել իր հիվանդության հետևանքները՝ «հանելով» իր քիթն ու դնելով այն տեղը:
Հարդմանը պատմել է, որ Վեգեների գրանուլեմատոզը զրկել է իրեն քթից, և բժիշկները մագնիսով ամրացվող արհեստական քիթ են պատրաստել իր համար: Այս նպատակով կինն ամրացրել է քթի մագնիսային մասը գանգի դիմային հատվածի ոսկորներին:
Ինչպես նշում է «РИА Новости»-ն, Վեգեների գրանուլեմատոզն արագ զարգացող հիվանդություն է, որը վնասում է մանր և միջին արյունատար անոթները: