Վաշինգտոնը կզղջա, եթե դուրս գա 2015-ի միջուկային համաձայնագրից․ Հասան Ռոհանի
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի նախագահը զգուշացրել է՝ Վաշինգտոնը կզղջա, եթե դուրս գա Թեհրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին ստորագրված համաձայնագրից, որով Իրանը խոստացել էր դադարեցնել միջուկային փորձարկումները արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց:
«Մենք չենք լինի համաձայնագիրն առաջինը խախտողները, սակայն նրանք պետք է անպայման իմանան, որ կզղջան, եթե նման քայլի գնան», - հայտարարել է Հասան Ռոհանին ապրիլի 9-ին, երբ Իրանում նշվում է երկրի միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը:
«Մենք շատ ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք կարծում են, և եթե խախտեն համաձայնագիրը, մեկ շաբաթ էլ չանցած՝ կտեսնեն արդյունքը», - ասել է Իրանի նախագահը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դուրս գալ իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագրից ու վերականգնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ, եթե մինչև մայիսի 12-ը չհաջողվի ուղղել այդ փաստաթղթի, իր բնորոշմամբ, աղետալի թերությունները:
Արձագանքելով այդ հայտարարություններին՝ Իրանի նախագահն ասել է. - «15 ամիս է անցել, ինչ Նահանգներում իշխանության եկած այդ ջենթլմենը պահանջներ է ներկայացնում, և նրա պահվածքում բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ են արդեն գրանցվել»: