Մեծ Բրիտանիան մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Սերգեյ Սկրիպալի զարմուհուն
Այս թեմայով
- Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
- Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
- Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
- Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել Սոլսբերիում թունավորված ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի զարմուհուն՝ Վիկտորիային:
Ինչպես հայտնում է BBC-ն, որի տիրապետության տակ է գտնվում մերժման մասին ծանուցման կրկնօրինակը, փաստաթղթում ասվում է, որ հյուպատոսին երկու հարց է շփոթեցրել: Առաջինը Վիկտորիա Սկրիպալի այցի նպատակն է: Հարցաթերթիկում Վիկտորիան նշել էր, որ մտադիր է այցելել իր բարեկամներին Մեծ Բրիտանիայում:
Փաստաթղթում ասվում է, որ որևէ տեղեկություն չկա այն մասին, որ Վիկտորիան նախկինում այցելել է Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին: Բացի այդ, Սերգեյ Սկրիպալը չի կարող հյուրեր ընդունել, իսկ Յուլիայի ցանկության մասին տեղեկություն չկա:
Երկրորդ հերթին, Վիկտորիա Սկրիպալը չի ապացուցել, որ բավարար միջոցներ ունի ճանապարհային ծախսերը հոգալու և որոշ ժամանակ Բրիտանիայում ապրելու համար:
Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորել են մարտի 4-ին: Կատարվածի համար բրիտանական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին, որն էլ իր հերթին հերքում է մեղադրանքները: