Հայտնի են դարձել Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավոր վայրերը
Այս թեմայով
- ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ
- Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
- Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
- Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստումը տեղի է ունենում երկու երկրների ներկայացուցիչների միջեւ գաղտնի բանակցությունների միջոցով: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով CNN-ին եւ Սպիտակ տան մի քանի աղբյուրներին:
Գաղտնի ուղիներով կատարվող բանակցություններով զբաղվում է ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն եւ գերատեսչության աշխատակիցներից կազմված թիմը: ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները մի քանի անգամ նման բանակցություններ են անցկացրել, անգամ հանդիպել են երրորդ երկրում:
Հյուսիսային Կորեան պնդում է, որ գագաթաժողովը անցկացվի երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ իրենց մայրաքաղաքում` Փհենյանում: Փհենյանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Վաշինգթոնի դիրքորոշումը դեռ հայտնի չէ: Հանդիպման մյուս հնարավոր վայրը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորն է:
Նախագահների հանդիպման նախօրեին ԿՀՎ տնօրենը պետք է բանակցություններ վարի իր գործընկերոջ` Հյուսիսային Կորեայի Գլխավոր հետախուզական բյուրոյի ղեկավարի հետ: «Երբ հանդիպման վայրը որոշվի, կնշանակվի օրն ու հանդիպման օրակարգն ավելի առարկայական կերպով կքննարկվի», - գրում է CNN- ը:
Մարտի վերջին Կիմ Չեն Ընը այցելեց Պեկին, որտեղ հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի ղեկավարը վերահաստատել էր Միացյալ Նահանգների հետ գագաթաժողով անցկացնելու իր ցանկությունը:
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ նախատեսվող հանդիպման առաջին լուրերը հայտնվեցին մարտի սկզբին: