Ալեքսանդր Լապշինի մորը թույլատրել են տեսակցել որդուն
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Բոլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդիպել է մոր հետ, որը Բաքու է ժամանել, հայտնում է Trend –ը։
Ժամանելով Բաքու՝ Լապշինի մայրը՝ Բելլա Լապշինան ստորագրել է պայմանագիր նոր փաստաբանի հետ, որը պաշտպանելու է նրա որդուն։ Փաստաբանն արդեն հանդիպել է Լապշինի հետ Բաքվի քննչական մեկուսարանում, հետաքրքրվել նրա պահման պայմաններով ու ինքնազգացողությամբ։ Նոր փաստաբանի օրդերը արդեն ներկայացվել է քննությանը։ Բելլա Լապշինան հանդիպել է որդու հետ Ռուսաստանի ու Բելառուսի դեսպանատների աջակցության շնորհիվ։
Հիշեցնենք, որ Լապշինն Ադրբեջանին է արտահանձնվել փետրվարի 7-ի երեկոյան։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: