Կրքեր Իսպանիայի թագավորական ընտանիքում. Հարսի եւ սկեսուրի լարված հարաբերություններ (Տեսանյութ)
Իսպանիայի թագավորական ընտանիքում, ըստ ամենայնի, ամեն բան հարթ չի ընթանում: Իսպանիայի թագուհի Լետիսիայի եւ նրա սկեսուրի՝ Սոֆիայի միջեւ լարված հարաբերությունները հայտնվել են տեսախցիկների առջեւ:
Մայորկայի վանական համալիրներից մեկում Զատիկի առթիվ պատարագից հետո փոքր միջադեպ է տեղի ունեցել հարսի ու սկեսուրի միջեւ, գրում է Daily Mail-ը:
Սոֆիան ցանկացել է լուսանկարվել թոռների՝ 12-ամյա Լեոնորի եւ 10-ամյա Սոֆիայի հետ: Տատիկը ձեռքերը դրել է աղջիկների ուսերին, սակայն այդտեղ հայտնվել է Լետիսիան, որը կարծես դիտավորյալ հայտնվել է նրանց առջեւ եւ թույլ չի տվել լուսանկարվել, իսկ հետո փորձել է վերցրել սկեսուրի ձեռքը Լեոնորի ուսից: Տեսանյութում երեւում է, որ Սոֆիան դժգոհ տեսք ունի հարսի վարքից:
Տեսանյութում նաեւ երեւում է, որ Ֆիլիպ VI թագավորը մոտենում է նրանց, որ թուլացնի լարվածությունը, իսկ նրա հայրը վրդովված տեսք ունի: