Մոսկվայում այրվում է «Պերսեյ» առեւտրի կենտրոնը
Մոսկվայում այրվում է «Պերսեյ դլյա դետեյ» (Персей для детей) առեւտրի կենտրոնը, փրկարարները տարհանել են այցելուներին, կան տուժածներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հրդեհը երկրորդ (բարձր) աստիճանի բարդության է, կան տուժածներ, այցելուներին տարհանում են փրկարարական աստիճաններով»,–հայտնել է գործակալության աղբյուրը։
Չորսհարկանի առեւտրի կենտրոնը տեղակայված է Մալայա Սեմենովսկայա 28 հասցեում եւ գործում է 2009 թվականից։ Կենտրոնի տարածքը 6000 քառակուսի մետր է։