Սահակաշվիլին խոստացել է գալ Վրաստան եւ...
Այս թեմայով
- «Իմ աշխատավարձն ամսական 10 հազար դոլար է, և ես կարող եմ ինձ թույլ տալ նման տուն»․ Սաակաշվիլիի մայրը պատասխանել է քննադատություններին (տեսանյութ)
- Ներողություն եմ խնդրում. Սաակաշվիլին` անցյալի սխալների մասին
- Սաակաշվիլին կոչ է արել Պորոշենկոյին բանտարկել
- Մոտ օրերս կհայտնվեմ վրացական բանտերից մեկում. Սահակաշվիլի
«Ես կգամ Վրաստան եւ իմ թիմի հետ միասին կիրականացնեմ բոլոր ծրագրերը: Ես իմ ժողովրդին չեմ թողնի դժվարությունների մեջ»: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Սահակաշվիլիի խոսքով՝ «Ազգային շարժումը» կվերադարձնի յուրաքանչյուր վրացուն իր տնտեսական ուժը: «Ես ասում եմ այդ մաֆիային, որ մենք կվերացնենք այդ կառավարումը, մենք կվերադարձնենք տնտեսական հզորությունը յուրաքանչյուր վրացուն և իսկական վրացական բիզնեսին: Երբ մենք հասնենք դրան, դա թույլ կտա մեզ անմիջապես բարձրացնել աշխատավարձերը», - ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը դատարկվում է, եւ դա իրական վտանգ է: Շտկել դա, ըստ նրա, հնարավոր է միայն տնտեսության վերականգման, կենսամակարդակի բարելավման, աշխատավարձերի բարձրացման եւ տնտեսական հնարավորությունների մեծացման դեպքում:
«Ես պատրաստվում եմ ինքս դա անել: Այժմ նրանք իմ դեմ քրեական գործեր են հարուցում, միայն որպեսզի ես չգամ Վրաստան: Ես կգամ եւ իմ թիմի հետ միասին կիրականացնեմ այս բոլոր ծրագրերը: Ես իմ ժողովրդին դժվարությունների մեջ չեմ թողնի: Ես նրան չեմ հանձնի մաֆիային: Դա պետք է ավարտվի: Վրաստանը պետք է ազատագրվի», - ասել է Սաակաշվիլին: