Յուտա նահանգի Սենատի նախկին անդամը Արցախը ճանաչելու կոչ է արել
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
ԱՄՆ Յուտա նահանգի Սենատի նախկին անդամ Բիլ Բարթոնը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:
Իր հոդվածում, որը հրապարակվել է spectrum.com կայքում, նա հիշեցրել է, որ 2 տարի առաջ Յուտայի Սենատը թույլ է տվել «գազանաբարո բռնապետության հյուպատոսին մեզ դասախոսություն կարդալ պետության տոլերանտության մասին»:
«Փետրվարին լրացավ բռնապետական Ադրբեջանում առաջին ջարդերի՝ իրենց երկրի հայ քաղաքացիների սպանդի 30 տարին: Յուտային անհրաժեշտ է այս պատմությունն իմանալ, որը տեղի է ունեցել Խորհրդային Միության մայրամուտին, որպեսզի ստախոս լոբբիստները այլեւս երբեք չկարողանան մեզ մանիպուլացնել»,- նշել է Բարթոնը:
Հոդվածում նա մանրամասն ներկայացրել է ջարդերի պատմությունը եւ կոչ արել նաեւ դատապարտել Ադրբեջանի հրահրած ագրեսիան եւ ռազմական հանցագործությունները:
Նրա խոսքով՝ այսօր, ինչպես եւ 30 տարի առաջ Սումգայիթի ջարդերի հետ կապված, աշխարի մեծ մասն անգործության է մատնված, քանի որ Ադրբեջանը մի երկիր է, որը կառավարում է նավթի հաշվին հարստացած բռնապետությունը եւ «լոբբիստներին գնում է ու ազդեցություն գործում մեր ուժային կառույցների վրա»:
«Ամերիկացիները պետք է մշտապես նրանց կողմում լինեն, ովքեր պատրաստ են պայքարել ապրելու, ազատության իրենց իրավունքի եւ իր հայրենիքում երջանկության ձգտման համար: Մենք պետք է ճանաչենք Արցախի ժողովրդի ամբողջականությունն ու անկախությունը եւ խոստանանք, որ Ամերիկան երկար կհիշի անկախության համար իրենց զոհաբերությունը: Մենք պարտական ենք բոլորին, ովքեր ԽՍՀՄ-ում վախի մեջ են ապրել, բոլորին, ովքեր լսել են նախագահ Ռեյգանի խոսքը եւ դրանով որգեշնչված նետել են ճնշումների ու բռնապետության շղթաները: Մենք պարտական ենք Արցախի հայությանը: Յոթ նահանգներ արդեն ճանաչել են Արցախի Հանրապետությունը բանաձեւեր ընդունելով: Մենք պետք է հաջորդը լինենք»,- հայտարարել է նա: