Լարս ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը մարտի 30-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կուտակված կար 49 մարդատար եւ 73 բեռնատար ավտոմեքենա: