Սոված եղջերուն իջել է մայրուղի եւ մեքենաների վարորդներից ուտելիք խնդրել (Տեսանյութ)
Կանադայում եղանակային պայմանների պատճառով սոված մնացած եղջերուներից համարձակները իջնում են մայրուղիներ եւ մեքենաների վարորդներից են ուտելիք խնդրում։
Սոցկայքերում տարածված հերթական տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է եղջերուն իջել մայրուղի եւ անցնող մեքենաների վարորդներից ուտելիք է խնդրում։
Ավտոմեքենաներում գտնվողներն էլ մեծ հաճույքով կերակրում են եղջերուին։