Սաուդյան Արաբիայի թագավորը 2000-ական դոլար կտրամադրի արտերկրում սովորող ուսանողներին
Սաուդյան Արաբիայի՝ արտերկրում սովորող տասնյակ հազարավոր ուսանողներ 2000-ական դոլար կստանան կառավարությունից, հաղորդում է AP-ն: Սալման թագավորը հավանություն տվել իր որդի եւ ժառանգ, արքայազն Մոհամմեդ բին Սալմանի կոմղից՝ արտերկրում ուսանող երիտասարդներին պետական կրթաթոշակ տրամադրելու մասին արված առաջարկին:
Թագավորը հավանություն է տվել նաեւ օտարերկրյա կրթաթոշակների ծրագրի ընդլայնման վերաբերյալ առաջարկին, որը ներառում է որոշակի պահանջներին համապատասխանող եւ արտերկրում սեփական հաշվին սովորող սաուդյան ուսանողներին:
2016 թվականին թագավորությունը պետական ծախսերը կրճատելու նպատակով սկսել է սահմանափակել իր առատաձեռն բազմամիլիոնանոց կրթաթոշակային ծրագրերն արտասահմանում: Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ 2014 թվականի 200 հազար ուսանողի համեմատ այժմ պետական կրթաթոշակ ստանում է արտերկրում ուսանող 90 հազար սաուդցի: