Ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել ծեծկռտուքի պատճառով (Տեսանյութ)
Փեսացուի՝ Վեգասում տղաների խնջույքին հրավիրված հինգ ընկերները ծեծկռտուք են սկսել դեռ ինքնաթիռում, հաղորդում է USA.one-ը:
Միջադեպը տեղի է ունեցել բրիտանական ավիաընկերության Մանչեսթեր-Լաս Վեգաս թռիչքն իրականացնող օդանավում: Ուղեւորների բուռն պահվածքի պատճառով ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վինիպեգեում (Կանադա): Ինչպես հայտնում է Winnipeg Sun-ը՝ բրիտանացի հինգ ուղեւորները սկսել են ծխել սրահում եւ ծեծել միմյանց, ինչի համար վայրէջքից անմիջապես հետո ձերբակալվել են Կանադայի սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից: Տղամարդկանցից որեւէ մեկը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել: Ինքնաթիռը ժամանել է Լաս Վեգասի օդանավակայան 40 րոպե ուշացումով: