Թել Ավիվի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել (Տեսանյութ)
Թել Ավիվի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա երկու ուղեւորատար ինքնաթիռ է բախվել. Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով«Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը:
Հաղորդվում է, որ գերմանական German Wings ընկերության օդանավը տեղապտույտի ժամանակ հարվածել է El Al իսրայելական ավիափոխադրողի ինքնաթիռին, որը թռիչքի էր պատրաստվում: «Թռիչքը չեղյալ է հայտարարվել, ուղեւորները դուրս են բերվել օդանավից: Տուժածներ չկան»,- հաղորդում է ռադիոն:
Տեղական ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեսանյութում երեւում է, որ վնասվել են երկու ինքնաթռների պոչաթեւերը: