Էլբրուսի շրջանում ավտոկայանատեղիի վրա ձնահյուսք է թափվել (Տեսանյութ)
Ականատեսները նկարահանել են Ռուսաստանի Դաշնության Էլբրուսի շրջանում ավտոկայանատեղիի վրա ձնահյուսքի թափվելու պահը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձնահյուսքի տակ է մնացել մոտ 15 ավտոմեքենա:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան:
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան, կորածների մասին հաղորդումներ նույնպես չեն ստացվել:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ: