Ռուսաստանը Մեծ Բրիտանիայում քիմիական զենքի արտադրման նշաններ է հայտնաբերել
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Լոնդոնում ՌԴ դեսպանությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի ՊՆ գաղտնի լաբորատորիայի ղեկավարի հայտարարությունը, որի համաձայն՝ խիստ միջոցառումների շնորհիվ ոչինչ չի կարող դուրս գալ լաբորատորիայի սահմաններից, գործնականում հաստատել է այն, որ այնտեղ մարտական թունավոր նյութերի նոր բաղադրիչներ են մշակվում և ուսումնասիրվում: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Հատկանշական է, որ լաբորատորիայի ղեկավարը չի հերքել քիմիական զենքի պաշարների առկայությունը, այդ թվում և А-234 նյութինը, որը, բրիտանական կողմի պաշտոնական հայտարարությունների համաձայն, օգտագործվել է Սկրիպալների ընտանիքի թունավորման ժամանակ», - ասվում է դեսպանության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան նյարդային կաթված առաջացնող նյութով թունավորվել մարտի 4-ին: