Գերմանիայում զրո եվրո արժեքով թղթադրամներ են թողարկվել (լուսանկար)
Գերմանիան Եվրոպական կենտրոնական բանկի թույլտվությամբ զրո եվրո արժեքով թղթադրամների խմբաքանակ է թողարկել:
Ինչպես փոխանցում է Euromag-ը, նման թղթադրամն իրենից հուշանվերային արտադրանք է ներկայացնում, դրանով վճարում կատարել հնարավոր չի լինի: Միևնույն ժամանակ նշվում է, որ թղթադրամն ունի բոլոր անհրաժեշտ պաշտպանիչ շերտերը, այդ թվում՝ ջրանշանները և հոլոգրամները: Այն տպագրվել է նույն թղթի վրա, որի վրա տպվում են սովորական թղթադրամները:
Զրո եվրո արժողությամբ թղթադրամների վրա պատկերված է Գերմանիայի Ռազմածովայի ուժերի՝ 1958 թվականի արտադրության «Գորխ Ֆոք II» առագաստանավը:
Թղթադրամը թողարկվել է 5000 օրինակով: Մեկ թղթադրամը ձեռք բերել կարելի է 2.5 եվրոյով: