Կատալոնիայում չեն կարողացել նոր ղեկավար ընտրել
Կատալոնիայում «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության նախագահ Ժորդի Տուրուլյային չի հաջողվել խորհրդարանում ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը, որը թույլ կտար նրան դառնալ շրջանի կառավարության ղեկավար, գրում է El Mundo–ն։
Նշենք, որ 135 պագամավորներից նրա օգտին էին քվեարկել 64-ը։ Եթե երկու ամսում կառավարության ղեկավար չընտրվի, ապա կառավարությունը կցրվի եւ երկրում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։
Ավելի վաղ նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը հրաժարվել էր Կատալոնիայի կառավարության ղեկավարությունից՝ հօգուտ բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի։