Վաշինգթոնը կարող է շատ դաժան լինել. Թիլերսոն
Վաշինգթոնը կարող է շատ դաժան լինել: Այս մասին Պետդեպարտամենտում իր հրաժեշտի ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նա դիվանագիտական վարչության աշխատակիցներին կոչ է արել ամեն օր «մեկ բարի գործ» կատարել, հաղորդում է «Ամերիակայի ձայնը»:
«Այս քաղաքը (Վաշինգթոն) կարող է շատ դաժան լինել, բայց դուք պետք չէ այս ընտրությունը կատարենք, դառնալով այդպիսին», - ասել է նա:
Թիլերսոնի կարճ հրաժեշտի ելույթը ծափահարություններով է ընդունվել: Նա չի խոսել ԱՄՆ արտաքին քաղաքականության խնդիրների մասին, սահմանափակելով նրանով, որ դիվանագետներին տոկունություն է մաղթել: