Լուկաշենկոն Վրաստանում է
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան՝ քննարկելու տարածաշրջանի խնդիրներին ու երկկողմ կապերի սերտացմանն առնչվող հարցեր: Հաղորդվում է, որ Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների ավարտին կողմերը մի շարք փաստաթղթեր կստորագրեն, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը վերացնելու վերաբերյալ:
Լուկաշենկոյի այցին զուգահեռ՝ Թբիլիսիում մեկնարկել է վրաց-բելառուսական գործարար համաժողովը, որի նպատակը երկկողմ տնտեսական կապերի աշխուժացումն է: Սա Լուկաշենկոյի երկրորդ այցն է Վրաստան վերջին երեք տարիների ընթացքում: