Թուրքիայում մարդկանց առևտրով զբաղվելու մեղադրանքով ադրբեջանուհի է ձերբակալվել
Ուկրաինայի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա թուրքական Դենիզլի քաղաքում Ադրբեջանի քաղաքացուհի է ձերբակալվել, հայտնում է minval.az-ը:
1980 թվականին ծնված Ամինա Մամեդովան մեղադրվում է մարդկանց առևտրով զբաղվելու համար:
Կիևի Պեչերսկի շրջանային դատարանի որոշման համաձայն՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Մամեդովան մեղադրվում է Ուկրաինայից Թուրքիա և արաբական երկրներ սեռական շահագործման նպատակով կանանց ուղարկելու համար: