Հրայրը մաքուր տղա ա, միշտ անելու ա էն, ինչ ճիշտ ա. Սեյրան Սարոյան
Հրայրը մաքուր տղա ա: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանին:
«Հրայրն էնքան ազնիվ տղա ա, որ միշտ անելու ա էն, ինչ ճիշտ է։ Ես վստահ եմ, որ Հրայրը մաքուր ու ճիշտ տղա ա»,- ասաց Սեյրան Սարոյանը՝ հավելելով, որ ՍԴ նախագահին քաղաքական պատվեր չի տրվում։
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի կուսակցական լինելուն, պատգամավորը նշեց. «Բոլորս մի ճանապարհ պիտի անցնեիք, թե չէ, հո Սահմանադրական դատարանի նախագահն օդից չէր ընկնելու»:
Նշենք, որ այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ն 64 կողմ եւ 27 դեմ ձայներով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին