Բժիշկները պատմել են Վորոնեժում վթարի հետեւանքով տուժածների վիճակի մասին
Այս թեմայով
- Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
- Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
- Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
- Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Վորոնեժի մարզում Հայաստանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Վորոնեժի աղետային բժշկության շրջանային կլինիկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Գենադի Բալաբաեւին։
«Ներկա պահին կան տասը տուժածներ։ Երկուսը՝ վերակենդանացման, յոթը՝ վիրաբուժական բաժանմունքում են։ Մեր երկու ջոկատները մեկնել են դեպքի վայր։ Մեր մասնագետները բոլոր տուժածներին զննել են, իսկ անհրաժեշտության դեպքում, ում հնարավոր է եղել, տեղափոխել են Վորոնեժի վնասվածքաբանության կենտրոն...Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մեկ տուժած, եւս մեկի վիճակն էլ գնահատվում է ծանր»,–նշել է Բալաբաեւը։
Նրա խոսքով, տուժածների մոտ գլխի, կրծքավանդակի եւ վերջույթների համակցված վնասվածքներ են նկատվում։
Տուժածներից 8–ը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ ՌԴ քաղաքացի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին իրար են բախվել Երեւան–Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւորներ եւ վարորդները)։
Ավտոբուսի 8 ուղեւորներ հոսպիտալացվել են Պավլովսկի կենտրոնական հիվանդանոցում։ Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Մեկ մարդ բժշկական օգնություն է ստացել եւ դուրս գրվել։ Ներկայումս երկու տուժածներ բուժզննություն են անցնում։
Մյուս ուղեւորները՝ մոտ 40 հոգի տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց: