Փարիզի քաղաքապետը պատրաստվում է մինչև 2020 թվականը հանրային տրանսպորտն անվճար դարձնել
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պատրաստվում է դիտարկել մինչև 2020 թվականը հանրային տրանսպորտը բնակչության բոլոր խավերի ու ֆրանսիական մայրաքաղաքի հյուրերի համար անվճար դարձնելու հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Echo թերթին տված հարցազրույցում Իդալգոն պատմել է, որ «մինչ 2018 թվականի ամառ» նա մտադիր է ուսումնասիրել ու քննարկել անվճար հանրային տրանսպորտի տնտեսական մոդելը։ Վերջնական որոշումն այդ հարցով կարող է ընդունվել մինչև 2020 թվականը, երբ սպասվում են քաղաքապետի ընտրություններ։
«Անվճար տրանսպորտի հարցն առանցքային է քաղաքային տեղաշարժի բնագավառում»,- ասել է Իդալգոն։