Թայվանցի կանայք փորձել են կրծկալների միջոցով 470.000 դոլար արժողությամբ ոսկի տեղափոխել Ճապոնիա (տեսանյութ)
Ճապոնիայում ձերբակալվել է 3 թայվանցի կին։ Նրանք փորձել են իրենց կրծկալների միջոցով 470.000 դոլար արժողությամբ ոսկի տեղափոխել Ճապոնիա:
Ինչպես հայտնում է japantimes.co.jp կայքը՝ ոստիկանությանը հղումով, կանանցից յուրաքանչյուրն իր կրծկալին կցված գաղտնի գրպաններում տեղադրել է ոսկու 2 օվալաձև կտոր: Դրանցից ամեն մեկն ունեցել է 11 սմ տրամագիծ ու կշռել է մոտ 1.75 կգ:
Ոսկին մաքսանենգ ճանապարհով Ճապոնիա տեղափոխելու փորձը կանխվել է Հակոդատեի օդանավակայանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին շրջանում Ճապոնիայում ոսկու մաքսանենգ ներկրման դեպքերի զգալի աճ է նկատվել: