Թուրքիայում միջուկային զենքի պատրաստման մեջ կիրառվող մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութ են հայտնաբերել
Թուրքիայի մայրաքաղաքում ոստիկանությունը հատուկ գործողության միջոցով Կալիֆորնիում(Cf) ռադիոակտիվ նյութ է բռնագրավել։
Թուրքական Karar պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանությունը տեղեկությունների հիման վրա գործողություն է իրականացրել Անկարայի թաղամասերից մեկում եւ հայտնաբերել 70 մլն դոլարի Կալիֆորնիում ռադիոակտիվ նյութ։
Գործողության արդյունքում ձերբակալվել են 4 քաղաքացիներ։
Նշվում է, որ հիշյալ նյութի ձեռքբերման եւ հետագայում օգտագործման նպատակների հետ կապված հետաքննություն է ընթանում։
Կալիֆորնիում ռադիոակտիվ նյութը արտադրվում է միայն ԱՄՆ–ում եւ ՌԴ–ում։