Մաքսավորները ոսկու 4 ձուլակտոր են հայտնաբերել ինքնաթիռի զուգարանում
Հնդկաստանի մաքսային ծառայությունը ոսկու 4 ձուլակտոր է հայտնաբերել Դուբայից Մանգալուր ժամանած ինքնաթիռի զուգարանում. ձուլակտորների արժեքը գնահատվում է մոտավորապես 1,22 միլիոն ռուփի (մոտ 188 հազար դոլար):
Ինչպես նշում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով մաքսային ծառայության աղբյուրներին, միջադեպը տեղի է ունեցել Jet Airways հնդկական ավիաընկերության ինքնաթիռում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ոսկու ձուլակտորները, ենթադրաբար, պետք է վերցներ առաքիչը՝ դեպի Մումբայ ներքին չվերթի ժամանակ:
Նշվում է, որ, դրանից բացի, այդ չվերթի ուղևորներից մեկից մաքսային ծառայության աշխատակիցները ոսկու փոքր կտորներ են առգրավել, որոնց արժեքը գնահատվում է մոտ 700 հազար ռուփի (10,7 հազար դոլար):
Հնդկաստանի մաքսային ծառայության աղբյուրների հաղորդմամբ՝ ուղևորն ապօրինի տեղափոխում էր ոսկին ուղիղ աղիքում:
Ուղևորը ձերբակալվել է, իսկ մյուս ենթադրյալ մաքսանենգի որոնումները շարունակվում են: