Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրը. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զնեքն արգելող պայմանագիրը: «Մենք չենք ստորագրի այն, քանի որ կարծում ենք, որ միջուկային զենքի արգելումը նման հրահանգային կարգով անիրատեսական է»,- ասել է նա: Russia Today-ի փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ մյուս երկրները, որոնք միջուկային զենքի են տիրապետում, նույնպես չեն գնա նման քայլի: