Բաքվում շենք է փլուզվել (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքվի Բինագադի թաղամասում շենք է փլուզվել: Հաղորդվում է, որ շենքը վթարային վիճակում էր գտնվում և նախկինում պատկանել է Պետական նավթային ընկերությանը, հայտնում է minval.az-ը:
Ինչպես հայտնել են ականատեսները, փլվելու ժամանակ մոտակայքում երեխաները ֆուտբոլ խաղալիս են եղել, սակայն բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Փլատակների տակ են մնացել շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենաները:
Տեղի բնակիչների խոսքերով՝ շենքում մի ընտանիք էր բնակվում, որը վերաբնակեցվել էր անվտանգության նկատառումներով: