Գտնվել է Սթիվեն Հոքինգի վերջին գիտական հոդվածը
Տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, որը մահացել է անցյալ չորեքշաբթի, մահվանից կարճ ժամանակ առաջ համացանցում հրապարակել է իր վերջին աշխատանքը՝ նվիրված զուգահեռ տիեզերքների հնարավոր գոյությանը: Հոդվածը տեղադրված է էլեկտրոնային նախահրապարակումների արխիվում, իսկ հոդվածում վերջին ուղղումները կատարվել են մարտի 4-ին՝ գիտնականի մահվանից 10 օր առաջ, փոխանցում է Gazeta-ն:
A Smooth Exit from Eternal Inflation վերնագրված հոդվածը գրվել է Լյովենի կաթոլիկ համալսարանից Թոմաս Հերթոգի համահեղինակությամբ, եւ Sunday Times-ի տեղեկություններով՝ կհրապարակվի «առաջատար ամսագրերից» մեկում գրախոսվելուց հետո:
Աշխատանքը ներկայացնում է տեսական հիմք եւ մաթեմատիկական սարք, որն ապագայում կարող է օգտագործվել բազմաթիվ տիեզերքների վարկածի փորձարարական ապացուցման համար: Սա կարող է կատարվել նոր տիեզերական առաքելություն ուղակելու ճանապարհով, որը պետք է փնտրի տիեզերքում միկրոալիքային ճառագայթման որոշակի հատկանիշներ:
Հերթոգի խոսքով՝ ինքն անձամբ է հանդիպել Հոքինգի հետ հոդվածի վերջին տարբերակը քննարկելու համար: