Իվանկա Թրամփին տեղափոխող ուղղաթիռի շարժիչը փչացել է թռիչքի ժամանակ
Ուղղաթիռը, որում գտնվում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստր Իվանկան ու նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, ստիպված է եղել շարժիչի անսարքության պատճառով օդանավակայան վերադառնալ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ամուսինները Վաշինգտոնից Նյու Յորք էին թռչում:
Նշվում է, որ օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց շարժիչներից մեկի աշխատանքը խափանվել է, ուստի՝ ուղղաթիռը վերադարձել է Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան:
Արդյունքում՝ ամուսինները Նյու Յորք են թռել կոմերցիոն չվերթով: