Twitter-ը պատրաստվում է արգելել կրիպտոարժույթների գովազդը
Twitter-ը պատրաստվում է արգելել կրիպտոարժույթների գովազդը: Twitter-ը որոշել է հետեւել Facebook-ի եւ Google-ի օրինակին, որոնք սահմանափակել են կրիպտոարժույթների վճարովի գովազդը՝ պայմանավորված ապօրինի գործունեության մտահոգություններով, հայտնում է SkyNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ գովազդային նոր քաղաքականությունը կիրականացվի 2 շաբաթ հետո եւ նախատեսում է ամբողջ աշխարհում դրամի (ICOs) նախնական տեղաբաշխման, թոքենների վաճառքի եւ կրիպտոարժույթների դրամապանակների գովազդի արգելում:
Twitter-ը ծրագրում է մի քանի սահմանափակումներով նաեւ արգելել կրիպտոարժույթների փոխանակման գովազդը: