Ուկրաինայում ռուսաստանցիներին թույլ չեն տալիս մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ուկրաինայում ազգայնականները թույլ չեն տալիս երկրում ապրող ռուսաստանցիներին մասնակցել նախագահական ընտրություններին: Ինչպես Կիևից հաղորդում է «Ազատության» թղթակիցը, վաղ առավոտից հարյուրավոր ակտիվիստներ շրջափակել են Ռուսաստանի դեսպանատունը` «Ոչ Պուտինի ընտրությանը Ուկրաինայի տարածքում» կարգախոսով:
Ոստիկանությունը շենքը շրջապատել է մետաղալարերով, տարածքում տեղադրված են Դոնբասում զոհված ուկրաինացիների լուսանկարները: Ազգայնականները ցույց են կազմակերպել նաև Լվովում, Խարկովում և Օդեսայում ռուսաստանյան հյուպատոսությունների մոտ` «ոչ մի ձայն օկուպանտին», «Ղրիմը Ուկրաինայինն է», «Ընտրություններ` արյան վրա» կարգախոսներով:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն էին հայտարարել, որ արգելելու են ռուսաստանցիների մուտքը դիվանագիտական կառույցներում բացված ընտրատեղամասեր` բռնազավթված Ղրիմում քվեարկություն անցկացնելու Կրեմլի որոշմանն ի պատասխան: