НТВ-ի հակահայ հերթական դրսևորումը՝ Հայաստանը անվանել են «Ռուսաստանի հարավային ներկառուցվածք»
Մարտի 16-ին, НТВ հեռուստաընկերության «Место встречи» հաղորդման ժամանակ կարճ անդրադարձ է եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցին Վաշինգտոն: Հաղորդմանը մասնակցող ռուսական պրոպագանդիստները եզրակացության են եկել, որ ԼՂՀ նախագահի ամերիկյան այցը Ռուսաստանին և նրա դաշնակից Թուրքիային ուղղված պրովակացիա է:
Իսկ հաղորդման վարող Օլգա Բելովան հերթական անգամ վիրավորական արտահայտություն է թույլ տվել Հայաստան պետության հասցեին՝ մեր երկիրը անվանելով «Ռուսաստանի հարավային ներկառուցվածք, որը հոգեվարքի մեջ է»: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Место встречи» հաղորդումն անդրադառնաով Հայաստանի եվրաինտեգրացման գործընթացին, այն բնութագրել է ինչպես Ռուսաստանի հանդեպ դավաճան վարքագիծ:
Այն ժամանակ Հայաստանի իշխանությունները այդպես էլ բողոքի նոտա չհղեցին Մոսկվա և նույնիսկ, ինչպես հասարակության մի մասն էր պնդում, չարգելեցին НТВ-ի հեռարձակումը մեր երկրում:
Հաղորդման այդ հատվածը դիտել 1:11:11-ից