Բորիս Ջոնսոնը չի ցանկանում վնասել հասարակ ռուսաստանցիներին

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ եթե ռուսաստանցի դիվանագետների արտաքսումից բացի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվեն Ռուսաստանի նկատմամբ, ապա դրանից կտուժեն հասարակ ռուսաստանցիները: Այս մասին գրում է The Sun-ը:
«Այդ անիմաստ պատժամիջոցները կվնասեն միայն հասարակ ռուսաստանցիներին: Նրանք կզրկվեն անգլերեն սովորելուց եւ Անգլիայում լինելուց»,- ասել է Ջոնսոնը:
Նա ասել է, որ Սոլսբերիում տեղի ունեցած թունավորումից հետո Մեծ Բրիտանիան ստացել է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի աջակցությունը: «Ռուսաստանը մնաց միայնակ՝ միայնության մեջ»,- ավելացրել է Բորիս Ջոնսոնը: