Ռուսաստանում նախագահական ընտրություններում քվեարկությունը սկսվել է
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանում նախագահական ընտրություններում քվեարկությունը սկսվել է: Առաջին տեղամասերը բացվել են Չուկոտկայի ինքնավար շրջանում եւ Կամչատկայի տարածքներում: Քվեարկությունը տեղի է ունենում տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընդհանուր առմամբ բացվել են ավելի քան 97 հազար ընտրատեղամասեր, որոնցից ավելի քան 400-ը՝ արտերկրում:
Քվեարկության գործընթացին հետեւելու են 109 երկրներից մոտ 1500 միջազգային դիտորդներ:
«Ամենից շատ կգնան Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Բրիտանիայից: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի առաքելությունը միայն մոտ 500 մարդ է, այդ թվում կազմակերպության բոլոր ղեկավարները` ներկայիս եւ նախկին: Նրանք ընտրել են 33 շրջաններ, որտեղ վերահսկելու են», - ասել է ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան: Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են ութ թեկնածուներ: