Գլենդելում կալանավորվել է ավելի վաղ դատապարտված հայը
Գլենդելում կալանավորվել է հարուստ քրեական անցյալ ունեցող հայն այն բանից հետո, երբ նրա բնակարանում հրացաններ եւ ատրճանակ են հայտնաբերել:
55-ամյա Լեւոն Վարդանյանը փորձնական ժամկետ էր անցնում: Ոստիկանությունը տեղեկացել էր, որ վերջերս նա խարդախություննե էր կատարել իր ավտոմեքենայի համարանիշերով, որպեսզի ոստիկանությունը չկարողանա բացահայտել նրա ինքնությունը: Գլենդելի կառավարության կայքէջի համաձայն՝ ստացվել էր խուզարկության կարգադրագիր:
Վարդանյանի բնակարանում հայտնաբերվել է չորս հրացան, երեք կիսաավտոմատ հրացան եւ 45 տրամաչափի ատրճանակ: Բացի այդ, հայտնաբերվել է 1000 փամփուշտների կոմպլեկտ:
Ավելի վաղ հայը 26 անգամ կալանավորվել էր: