Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: