Նորածինը Հռոմի պապից օրհնություն ստանալու ժամանակ կծել է նրա մատը
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ լուսանկար, որն արվել է Վատիկանում՝ Հռոմի պապի կողմից փոքր երեխային օրհնելու ժամանակ:
Երբ Ֆրանցիսկոս պապը ձեռքը մոտեցրել է նորածնի՝ Կառլ Կլապերի դեմքին, փոքրիկը բռնել է պոնտիֆիկոսի մատն ու, տանելով դեպի բերանը, կծել:
Նշվում է, որ 7 ամսական տղայի ծնողները հատուկ Գերմանիայից Վատիկան էին հասել իրենց երեխայի համար Պապի օրհնությունը ստանալու նպատակով:
Նրանք կիսվել են Պապի հետ կարճատև շփումից ստացած տպավորություններով՝ նկատելով, որ կաթոլիկների հովվապետը շատ բարի ու անմիջական մարդ է: