Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հարցում

Հայկական բանակի կազմավորումը եւ ճանապարհը

Նախաբանի փոխարեն


Այս օրերին ադրբեջանական բանակը խոշոր զորավարժություններ է իրականացնում։ Ներգրավված են մեծ թվով զինտեխնիկա և անձնակազմ։ Բազմաթիվ պատճառներից զատ, սա ունի նաև հոգեբանական ազդեցության խնդիր՝ առաջիկա բանակցությունների նախաշեմին։ Բանակի զորավարժությունները ուղեկցվում են բավական լավ կազմակերպված տեղեկատվական-քարոզչական արշավով, որում ներգրավված են հանրային լայն շրջանակներ, արդբեջանական վերնախավի տարբեր շերտեր։

Հայաստանյան վերնախավը և լրատվա-փորձագիտական հանրությունը ինչպես միշտ զբաղված է մանր ինտրիգներով։ Ադրբեջանը փորձում է փոխել հոգեբանական ստատուս-քվոն՝ հաղթողի և պարտվողի տեղերը։ Սա չի կարելի թույլ տալ։

Այս գիտակցումով «Հարյուր տարվա հետևություններ» ծրագրի շրջանակներում փորձ ենք արել հասկանալ հայկական բանակի կայացման հիմնական փուլերը, դժվարությունները, ճանապարհը և զարգացման հեռանկարները։

 

Մենք ունեինք մեծ վտանգ, մեր առաջ կանգնած էր լինել-չլինելու խնդիրը։ Մեզ պարտադրեցին պատերազմ, մեզ սպառնացին նոր ողբերգությամբ։ Մենք, ինչպես Իսրայելը իր հիմնադրման փուլում, ունեինք մեկ ճանապարհ՝ ուղիղ նայել վտանգի ու մահվան աչքերին ու ապավինելով բացառապես մեր ուժերին՝ հաղթել։ Մենք դա կարողացանք անել՝ այնպես ինչպես Իսրայելը։ Մենք երբեք չպետք է թերագնահատենք մեր արածը, շատերի համար անհնարին թվացողը։ Մենք չպետք հիանանք ուրիշների անհնարին թվացող ձեռքբերումներով ու անտեսենք մերը։ Բանակի ստեղծման և հաղթանակների մեր անցած ճանապարհը պակաս փայլուն չի եղել։ Այլ հարց է, որ թերացել ու սխալվել ենք ուրիշ հարցերում։ Հայաստանի բոլոր նախագահները և բոլոր պաշտպանության նախարարները ունեցել են իրենց մեծ ավանդը բանակի կայացման գործում։ Այսօր բանակը մեր պետության գոյության երաշխիքն է, այդպես է լնելու նաև վաղը։ Նրա զարգացումը և արդիականացումը մեր այսօրվա և վաղվա խնդիրն է, որը մեկ օր անգամ չպետք է կանգնի։

Բանակաշինությունը Հայաստանում սկսվեց ոչ թե 1991թ. Սեպտեմբերի 21-ին` Անկախության հռչակումից հետո, և ոչ էլ 1990թ. Օգոստոսի 23-ին` Անկախության հռչակագրի ընդունումից: Բանակի հիմքերը դրվեցին շատ ավելի վաղ, բայց դա չի նշանակում, որ անկախության առաջին օրերից մենք կանոնավոր և կայացած բանակ ունեինք:

1992 թ. հունվարի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ` մասնավորապես, ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և ՀՀ զինվորական կոմիսարիատը: Նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներից հազարավոր հայ սպաներ եկան ազգային բանակի շարքերը լրացնելու: Եթե չլիներ ժամանակին կատարված հավաքագրման, ճշտման աշխատանքները, կադրերի պատրաստությունը և կամավորական ջոկատների կազմակերպումը, ապա չէր ստացվի կյանքի կոչել այդ համազգային նշանակության ռազմավարական նախագիծը:

Իսկ բանակի հիմքեր դնելը հեշտ չէր: Ավելին անչափ դժվար էր: ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ենթակայության տակ ստեղծված մեկ հատուկ գնդի համար մեզ մեղադրում էին բանակ ստեղծելու ցանկության մեջ, իսկ Ադրբեջանին թույլ էին տվել 40 հազարով զինել անկառավարելի մի հրոսակախմբի:

Մի կարևոր հանգամանք ևս. խորհրդային բանակում հայ զինծառայողների նկատմամբ ազգային խտրականության դրսևորումների պատճառով 1990թ. գարնանը Հայաստանում ժամանակավորապես դադարեցվեց ժամկետայինների զորահավաքը, ինչը հետագայում մեծ խնդիրներ ստեղծեց հայկական նորաստեղծ ԶՈւ-ի համար:

1992 թ. առաջին զորակոչի ժամանակ երևան եկան երեք տարի զորակոչ չիրականացնելու և դրա պատճառով 7-րդ բանակը ՊՆ Վազգեն Սարգսյանի արտահայտությամբ` «չհայկականացնելու» բոլոր վատ հետևանքները: 7-րդ բանակում հայ զինծառայողները քիչ էին: 1992 թ. ապրիլի 22-ին տեղի ունեցավ զինվորական երդման առաջին հանդիսավոր արարողությունը:

Սեպտեմբերի 20-ին ստեղծվեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը կից հատուկ գունդը, որը հատուկ ստորաբաժանումների հետ դարձավ ՀՀ ԶՈւ-ի առաջնեկը և ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այն ուներ 26 վաշտ, որոնք կռվեցին ՀՀ և ԼՂՀ գրեթե բոլոր ռազմաճակատներում:

Բանակաշինության գործում կարևոր նշանակություն ուներ նաև արդեն 1991թ. հունվարի 30-ին ՀՀ նախարարների խորհուրդն ընդունած որոշումը «ՀՀ նախարարների խորհրդին առընթեր զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտե ստեղծելու մասին»: Նորաստեղծ կոմիտեն համակարգելու էր հանրապետության քաղպաշտպանության շտաբի, զինկոմիսարիատի, բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհ) ռազմական ամբիոնների ու ԴՕՍԱԱՖ-ի աշխատանքները: Դրանք հենց այն կառույցներն էին, որոնք այդ պահին լրացնում էին բանակի բացը: Կոմիտեի նախագահ նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Ըստ էության, սա պաշտպանության նախարարության նախահիմքն էր, որը սկսում էր համակարգման ծանր ու դժվարին գործը:

Սրանք Հայաստանում ապագա բանակի ստեղծման ուղղությամբ կատարված իրավական և գործնական առաջին քայլերն էին:


Ինքնապաշտպանական ուժերի և ջոկատների վերակազմավորումը կանոնավոր բանակի

Արդեն 1990թ. Հայաստանի տարբեր հատվածներում ձևավորվել էին մի քանի կամավորական ջոկատներ, որոնք մարտական հերթապահություն էին կազմակերպում սահմանամերձ գյուղերում: Նրանք հիմնականում տեղացիներ էին, որոնք հերթապահություն էին անում իրենց բնակավայրերի մատույցներում, սակայն այլ ջոկատներ էլ կային որոնք կազմավորվել էին Երևանում, Գյումիրում և այլ քաղաքներում:
Հայկական աշխարհազորայիններն առաջին անգամ հակառակորդի հետ բախվեցին 1990թ. հունվարին՝ Երասխավանում և Կիրանցում:

Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ աշխարհազորայիններով մենք հեռու չենք կարող գնալ և լուրջ խնդիրներ չենք կարող լուծել:

Սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության անհրաժեշտությամբ սկսվեց ինքնապաշտպանական ու կամավորական ջոկատների կազմավորումը: Որսորդական հրացանների կողքին հայտնվում էին մարտական զենքեր: Հայաստանի խոշոր գործարանների մեխանիկական արտադրամասերում` կիսագաղտնի ընթանում էր ինքնաշեն զենքերի արտադրությունը:

Հանրապետությունում կամավորական ջոկատների տարերային կազմավորման և բնակչության ձեռքին մեծաքանակ զենքի հայտնվելը բերեց նաև չվերահսկվող զինված խմբավորումների կողմից իրավիճակի ապակայունացման:

Խորհրդային իշխանությունների կողմից իրականացված «Օղակ» ռազմագործողության ժամանակ` 1991 թ. ապրիլի 30-ից մայիսի 17-ը, ԼՂԻՄ-ում և Հայաստանի Հանրապետությունում սպանվեց 75 հայ, և հայաթափվեց 23 հայկական գյուղ:

Այս ողբերգական դեպքերից հետո կանոնավոր բանակի անհրաժետությունը դարձավ հրամայական: Կամավորականները որոշ ժամանակ անց արդեն սահուն կերպով պետք է իրենց տեղը զիջեին կանոնավոր զորամիավորումներին: Ի դեպ, անպայման պետք է շեշտել, որ կամավորական ջոկատները փայլուն կերպով կատարեցին իրենց առջև իրենց իսկ կողմից դրված խնդիրները:

Միայն Արցախում 1992թ. սկզբին հայկական բոլոր ուժերը միասին ունեին մոտ 1000 ազատամարտիկ:

Կարևոր է նաև ընդգծել, որ խորհրդային 7-րդ գվարդիական բանակի գույքն ու սպառազինությունը 1992 թ. ամռանը` Ադրբեջանին հատկացվածից մոտ վեց ամիս ուշ հանձնվեց Հայաստանի Հանրապետությանը: «Մենք բռնեցինք ոչ թե խորհրդային զորքերի սպառազինության բռնի գրավման, այլ այդ սպառազինության Հայաստանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին: Դրա շնորհիվ էր, որ թեև ռազմական տեխնիկան քանակապես քիչ էր` համեմատ նրան, ինչը կարող էր ստացվել բռնագրավման պարագայում, սակայն այն սարքին վիճակում էր, և անցավ ոչ թե անհատներին կամ առանձին ջոկատներին, այլ` պետությանը: Դրա շնորհիվ էր, որ ռուսական զորքի մի մասը մնաց Հայաստանում` հետագայում վերաճելով ռազմական բազայի և դառնալով Հայաստանի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը» (Սարգսյան Ս., Հայկական բանակ-10, էջ 15):

Անհրաժեշտ էին կապավորներ, սակրավորներ, հրետանավորներ: 1991թ. հունիս-օգոստոս ամիսներին զինկոմիսարիատներում ուսումնասիրվեցին պահեստի սպաների անձնական գործերը, որպեսզի նրանց ներգրավեն այդ գործում: Սպաներից շատերը գործուղվեցին սահմանամերձ շրջաններ: Կազմավորվեց ինքնապաշտպանական գումարտակների սպայական կազմ: Ըստ էության, այս ամենը նաև կարևոր առանձնահատկություն ուներ` բանակի ստեղծում` առանց հրամանների:

Ադրբեջանում նույն ժամանակ ստեղծվեցին «Ազգային ինքնապաշտպանության ուժերում ռազմադաշտային դատարանները», որը թելադրված էր նրանց մոտ դասալքության և հրամանատարությանը չենթարկվելու համատարած դեպքերով: Նկատենք, որ նման բան հայկական բանակում չկար, և դա էլ շատ բան է ասում կողմերի պատերազմական դրդապատճառի մասին:

Օգոստոսի 14-ին Արցախում ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն(ՊՊԿ), որի նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: ՊՊԿ-ին հանձնվեցին ԼՂՀ նախարարների խորհրդի բոլոր գլխավոր գործառույթները և լիազորությունները:

1992թ. ամռանը Քրիստափոր Իվանյանը Ստեփանակերտում սկսեց հակատանկային դիվիզիոնի կազմավորումը, որը շատ կարևոր նշանակություն ունի բանակաշինության գործում: 1992թ. աշնանը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի զինվորական ամբիոնում հրետանավոր սպաների համար կազմակերպվեցին դասընթացներ:

1992թ. սեպտեմբերի 3-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի տեղագրական ծառայությունը: Բաժինը ղեկավարում էր պահեստի գնդապետ Ալֆրեդ Ազիզյանը: Նոյեմբերին ձեռքով գծագրվեցին ու տպագրվեցին 1:50.000 մասշտաբի տեղագրական առաջին քարտեզները, որոնք անչափ անհրաժեշտ էին ռազմաճակատի համար:

Գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանի բնորոշմամբ` բանակաշինության ասպարեզում «1992 թ. տրամաբանական ավարտը դարձավ ՀՀ պաշտպանության նախարարի «ՀՀ զինված ուժերի 1993 թ. պատրաստության մասին» հրամանը: Դա ընդհանրական առաջին հրամանն էր, որում որպես գլխավոր խնդիր` սահմանվում էր միավորումների և զորամասերի պահպանումը պատրաստության այնպիսի վիճակում, որով կապահովվեր ՀՀ սահմանների հուսալի պաշտպանությունն արտաքին ոտնձգություններից:

Սա արդեն հուշում էր այն մասին, որ կամավորական ջոկատները գրեթե ամբողջովին իրենց տեղը զիջեցին կանոնավոր բանակին:

Բանակաշինության փուլերն ըստ նախարարների

Ինչպես արդեն վերը նշեցինք բանակի հիմնադրման պահին ՀՀ պաշտպանության նախարարնր էր Վազգեն Սարգսյանը: Դեռ 1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունվեց «ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» ՀՀ օրենքը, որը ենթադրում էր պաշտպանության նախարարության ստեղծումը: Հաջորդ օրը ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Դեկտեմբերի 10-ին նախագահի հրամանով պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվեց խորհրդային բանակից եկած գեներալ-մայոր, ներկայում պահեստի գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին հրամանով` 1992 թ. հունվարի 28-ին ստեղծվեց բոլոր բանակների հիմնական ուղեղ հանդիսացող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը: Վարչության պետ նշանակվեց փոխգնդապետ, ներկայումս գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ում տարեվերջին փոխարինեց այժմ գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը:

1992 թ. հունիս-հուլիս ամիսներին նախարարի որոշմամբ զորակոչվեցին ու դասընթացներ անցան ավելի քան 2.000 զինվորական մասնագետներ` տանկիստներ, հետևակի մարտական մեքենայի մեխանիկ-վարորդներ ու հրամանատարներ, հրետանավորներ, կապավորներ, գնդացրորդներ, նռնակաձիգներ, հակաօդային պաշտպանության զորքերի և այլ մասնագետներ: Այսպես էր դրվում բանակի հիմքերը: օդից հենց այնպես ոչինչ չի ընկել:

Բանակին հարկավոր էին հրամանատարական կադրեր: 1992թ. օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց ուսումնական զորամասը: Վերջինս մինչև օրս պատրաստել է 25.000 կրտսեր հրամանատարներ ու մասնագետներ:

Նույն ժամանակ ստեղծվեց ԶՈւ ԳՇ-ի 8-րդ բաժինը, որն ապահովեց ԶՈւ վարչությունների գործունեության գաղտնիությունը:

1992 թ. օգոստոսի 8-ին Հայաստան ժամանեց խորհրդային բանակի 56-ամյա գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ու միանգամից նշանակվեց ՀՀ ՊՆ տեղակալի և ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար: Նա ԽՍՀՄ զինված ուժերի կազմում եղել էր Աֆղանստանում տեղաբաշխված խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետը ու ԽՍՀՄ զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալը: Հայազգի այս զորավարը լավ էր պատկերացնում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և մեր ազգի առաջ ծառացած մարտահրավերները: Նրան հանձնարարվեց ռազմական հայեցակարգի մշակումն ու դրա փուլային իրականացումը:

Նույն թվականի սեպտեմբերին ստեղծվեց այդ պահին ՀՀ ՊՆ համակարգում գտնվող սահմանապահ զորքերի վարչությունը:

Վազգեն Սարգսյանը նախարար մնաց մինչև 1992թ. հոկտեմբեր: Նրան այդ պաշտոնում նույն ամսում փոխարինեց Վազգեն Մանուկյանը, ով պաշտոնավարեց մոտ տասը ամիս, սակայն դրանք ծանր ամիսներ էին, քանի որ ընթանում էին պատերազմական ծանր գործողություններ: 1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը ստորագրեց «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի և ստորաբաժանումների ծավալմանը նախապատրաստվելու մասին» հրամանը:

Զորամասերը դեռ չկազմավորված` դրանց անձնակազմները արդեն հերթափոխով մասնակցում էին մարտական գործողություններին` իրականացնելով կապի ապահովումը: Վազգեն Մանուկյանը երկրի համար ամենածանր պահին մի կողմ դրեց քաղաքական տարաձայնությունները և ստանձնեց բանակի ղեկավարությունը։ Նա ուներ մեծ հեղինակություն կամավորական ջոկատների ու կադրային զինվորականների մոտ, ինչը այդ պահին կարևոր գործոն էր զինված ուժերի ընդհանուր կառավարելիությունը և մարտունակությունը բարձրացնելու գործում:

Նոյեմբերի 30-ին ստորագրվեց 5-րդ առանձին մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման մասին որոշում, որը մարտական փառապանծ ուղի անցավ Արցախի հյուսիսից հարավ և դրեց մարտական գործողությունների վերջակետը:

1993թ. օգոստոսից ՀՀ ՊՆ նախարար նշանակվեց ԼՂՀ ՊԲ առաջին հրամանատար Սերժ Սարգսյանը: Դեռ ընթանում էր պատերազմը և շատ ծանր օրեր էին բանակի համար:

Հատկապես ծանր էին 1993թ. հոկտեմբերից 1994թ. Փետրվար ընկած ամիսները, երբ հակառակորդը լայնամասշտաբ հարձակում էր իրականացնում և շատ ծանր մարտեր էին ընթանում սահմանի ամբողջ երկայնքով: Սակայն դրանք միայն ծանր մարտական գործողությունների ժամանակները չէին, բանակաշինությունը իր ակտիվ փուլում էր:

ՀՀ նախագահը 1993 թ. հոկտեմբերի 4-ին ստորագրեց 18 տարին լրացած անձանց և 1-ին խմբի պահեստազորի սպաների զորակոչի մասին հրամանագիրը: 1993 թ. աշնանային զորակոչը կատարվեց 116 տոկոսով, ինչը զարմանալի էր այդ ժամանակ: 1993թ. 1.000-ից ավելի դասալիքներ իրենց կամքով վերադարձան ծառայության, ինչը նաև գործող նախարարի կատարած ծանր աշխատանքի արդյունքն էր:

1993-1994թթ. մարտական ծանր իրավիճակում բանակաշինության գործը շարունակվում էր: 1994թ. փետրվարի 1-ին կազմավորվեց ՊԲ ուսումնական զորամասը: Այդ գործում անուրանալի է գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանի դերը: Այսպիսով` կազմակերպչակառուցվածքային նմանատիպ միջոցառումները հանգեցրին նրան, որ դեռ պատերազմի ընթացքի մեջ հայոց բանակը ժամ առ ժամ աճում ու զորեղանում էր, ինստիտուցիոնալ կերպով կայանում: Միաժամանակ պատերազմ ու բանակաշինություն:

Բանակաշինության գործը և մարտական գործողությունները լրացնում էին միմյանց, և եթե որևէ մի գործընթաց թերանում էր, ապա փոխլրացվում էր մյուսով: Մարտը բանակաշինության ճիշտ քայլերի լավագույն ստուգայցն էր:

Հայաստանի Հանրապետությունում սպայական կադրեր պատրաստելու հրամայականով 1994թ. հունիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 279 որոշմամբ, ապա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հունիսի 25-ի հրամանով հիմնադրվեց «բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան»` ներկայիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ռազմական ուսումնարան հիմնադրելը բավական համարձակ քայլ էր նորաստեղծ բանակի համար, քանզի անգամ տասնամյակների պատմություն ունեցող բանակների համար նման կառույց ստեղծելիս լուրջ դժվարություններ են ծագում: Ուսումնարանի առաջին պետ նշանակվեց գեներալ-մայոր Սերգեյ Մարտիրոսյանը: ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների գործադրած ջանքերի շնորհիվ` սեպտեմբերի 1-ին ուսումնարանն իր դռները բացեց առաջին կուրսանտների առաջ:

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Երևանի պետական համալսարանի զինվորական ամբիոնը հանձնվեց բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանին (ԲԶԲՀՈՒ)-ին: Հաստատությունն արագորեն համալրվեց պրոֆեսորադասախոսական որակյալ կազմով, ստեղծվեցին կենսականորեն անհրաժեշտ բոլոր օղակները, դրվեցին բարձրորակ սպայական կադրերի պատրաստման համար ուսումնանյութատեխնիկական անհրաժեշտ բազայի հիմքերը: Սկսվեցին զորանոցների շինարարությունը, ուսումնական ծրագրերի, հրամանատարական կազմի համալրումը, կուրսանտների ընդունելությունը:

1995թ. հուլիսից ՊՆ կրկին նշանակվեց Վազգեն Սարգսյանը, ով այդ պաշտոնում մնաց մինչև 1999թ.: Ըստ էության սա բանակի վերջնական ձևավորման ժամանակներն էին: ՀՀ և ԼՂՀ տարածքում ստեղծվեցին բազում նոր զորամասեր, ուսումնական զորմասեր ու կենտրաններ, հրաձգարաններ ու զորանոցներ: Նույն տարում ՀՀ ՊՆ նախարար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, ով պաշտոնավարեց մեկ տարուց էլ պակաս: Նա, ըստ էության, շարունակում էր իրականացնել նախկին նախարարներ Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի վարած բանակաշինության գործերը: 2000թ. մայիսից ՊՆ կրկին նշանակվեց Սերժ Սարգսյանը, որը պաշտոնավարեց մոտ յոթ տարի: Այս տարիների ընթացքում հսկայական գործ է կատարվել բանակաշինության ուղղությամբ: Դրանք կադրերի պատրաստման առումով, բանակի մարտունակության ամրապնդման և այլ առումներով ամենադժվար ու արդյունավետ տարիներն էին: Այս ժամանակ բանակը բառի բուն իմաստով դարձավ կանոնավոր ԶՈւ-եր, իր կանոնադրություններով, իր ուսումնական գործընթացով, սահմանագիծը ամրապնդվեց երկարաժամկետ պաշտպանական միջոցներով և արգելափակոցներով:

Նույն ժամանակ առաջին անգամ ՀՀ-ում մշակվեց ազգային ռազմավարություն և անվտանգության դոկտրին, ստեղծվեց ռազմավարական հետազոտությունների համալսարանը: Այս ժամանակ նաև ՀՀ ԶՈւ-երը ունեցավ աննախադեպ քանակի զենք ու զինամթերքի ձեռքբերում: ՀՀ ԶՈւ-երը համալրվեցին նոր սերնդի ՀՕՊ միջոցներով, օդուժը մեծացվեց, մեծ քանակի զենք ու զինամթերք բերվեց հրաձգային զենքերի ու հրետանու առումով: ՀՀ-ում ստեղծվեց խաղաղապահ բրիգադը, իրականացվեցին առաջին խաղաղարար առաքելությունները: Դրանք այն տարիներն էին, որոնք լիովին կերպարանափոխեցին հայոց բանակը:

2007-2008 ուղիղ մեկ տարով ՀՀ ՊՆ նշանակվեց երկար տարիներ ԶՈւ-երի ԳՇ ղեկավարած գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Որից հետո նույն տարում ՀՀ ՊՆ նշանակվեց արդեն ԳՇ պետ դարձած Սեյրան Օհանյանը, ով պաշտոնավարեց մինչև 2016թ.: Այս տարիներին բանակը շարունակել է ամրապնդել իր մարտունակությունը:

Բանակում իրականացվել են մի շարք վերափոխումներ, բանակը դարձավ ավելի բաց՝ քաղաքացիական վերահսկողության տեսակետից։ Ներդրվեց վիճականությամբ ծառաայության վայրի ընտրության մոդելը։ Բանակը ստացավ նոր սպառազինության տեսակներ, այդ թվում նաև հեռահար ու ճշգրիտ զենքեր, ստեղծվեցին սեփական ԱԹՍ-ներ, դրվեցին առաջին հայկական բարձրագույն զինվորական կրթության հիմքերը և այլն:
Ապրիլյան պատերազմը այն պահն էր, որը ստիպեց վերանայել շատ մոտեցումներ և ստիպեց նոր տեսանկյունից նայել բանակի խնդիրներին։ Դա արմատական բարեփոխումների պահանջի սկիզբն էր։

2016թ. հոկտեմբերից ՀՀ ՊՆ նշանակվեց Վիգեն Սարգսյանը: Սա հասարակության համար անակնկալ որոշում էր։ Սկբնական շրջանում շատերը դա համարում էին ոչ այնքան լավ ընտրություն, շատերն էլ վստահ էին, որ բանակի բարեփոխումներն այս փուլում պետք է անի ոչ զինվորականը, ոչ գեներալը, և այդ համատեքստում Վիգեն Սարգսյանի ընտրությունը ճիշտ էր։

Իրականություն էր նաև այն, որ Վիգեն Սարգսյանը արդյունք տալու համար չուներ ժամանակ։ Նա պետք է միանգամից անցներ գործի՝ որտեղ տապալվելու հավանականությունը սկզբանական փուլում փոքր չէր։ Վիգեն Սարգսյանի առաջին քայլը Պաշտպանության նախարարի պաշտոնում «Ազգ-բանակի» կոնցեպցիան էր։

Ներդրվեց «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որը լրիվ նոր մոտեցում է զորակոչի և զինվորական ծառայության համակարգում։ Սրանք օբյեկտիվ իրավիճակից թելադրված լուծումներ են և ունեն զարգացման տեսանելի հեռանկար։

Ռազմավարական ուղղություններ են հայտարարված սեփական ռազմական արդյունաբերության ստեղծումը, ռազմական կրթական ծրագրերը և խելացի սպառազինության ձեռքբերումը: Կարճ ժամանակում առաջնագիծը տեխնիկապես վերազինվեց ու համալրվեց: Գրեթե հիմնովին լուծվել է զոհված և հաշմված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հարցը, ներկայումս նաև ակտիվորեն լուծվում են անօթևան ազատամարտիկների և նրանց ընտանիքների խնդիրները: Անցած տարի զոհվածների և առաջին կարգի հաշմանդամների խնդիրը հիմնովին լուծվել է, այս տարի լուծվում են երկրորդ կարգի հաշմանդամների խնդիրները:

Հիմնովին վերաստեղծվեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը, որը այսօր ոչ միայն լավագույն ավագ դպրոցն է, այլ շատ բաներով դարձել է բարձրագույն ուսումնական հաստատություն: Ներկայումս ՊՆ-ն ձեռնամուխ է եղել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի վերաստեղծման աշխատանքներին և խնդիր է դրված ունենալ բացառիկ մի համալսարան, որի ուսուցումը ոչնչով չի զիջի հանրապետության լավագույն բուհերին այլ նաև համանման համալսարաններին աշխարհում: Նախ պլանավորվում է միավորել ռազմական երկու համալսարանները, դրանց համար ստեղծելով լիովին նոր ուսումնական մասնաշենք և ուսումնանյութական բազա: Խնդիր է դրված ակտիվացնել միջազգային համագործակցության ուղղությունը։

Մշակվել է ԶՈւ-երի զարգացման յոթնամյա ծրագիրը, որը սահմանում է բանակի զարգացման հիմնական ուղղությունները և կետերը: Այս ծրագիրը իրենից ներկայացնում է «Ազգ-Բանակ» հայեցակարգի հիմանական դոկտրինը և փաստաթուղթը, որով սահմանվում են բոլորովին նոր, 21-րդ դարին հարիր իրավական նորմեր, քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ, ֆինանսավորման մեխանիզմներ և ապահովագրական համակարգ: Այս ռազմավարությամբ ԶՈւ-երը կդառնան ավելի մոբիլ, ավելի շարժունակ ու ավելի կոմպակտ, ավելի լավ սպառազինված և հատկապես նոր սերնդի գերճշգրիտ զենքերով: Այս գործընթացով հայ սպան լրիվ այլ որակներ կունենա: Այս ամենով հայկական բանակը կդառնա 21-րդ դարին համահունչ բանակ:

Արեգ Արզումանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» պատվերով

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan