Թուրքիայում թիվ մեկ ընդդիմադիր կատուն ապաքինվել ու վերադարձել է աշխատանքի (Լուսանկարներ)
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության գլխավոր գրասենյակի հայտնի Շերո անունով կատուն ապաքինվելուց հետո վերադարձել է գրասենյակ։
Թուրքական Haber61 կայքի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքապետարանի անասնաբուժները Շերո անունով հայտնի կատվին բուժելուց հետո բերել են CHP–ի գրասենյակ։
Նշենք, որ Շերոն CHP–ի խորհդանիշերից է դարձել։ Շերոն Twitter–ում էջ ունի եւ իր նկարներից է պարբերաբար տեղադրում, ինչպես նաեւ հանդես է գալիս կենդանիների պաշտպանության հետ կապված հրապարակումներ անելով։