Սոչիում ադրբեջանցին սպանել է 5-ամյա աղջկան
Սոչիում ադրբեջանցին վատ պահվածքի համար սպանել է 5-ամյա աղջկան: «Վեստի-Սոչին»հաղորդում է, որ Ադրբեջանի 28-ամյա քաղաքացի Մուրադ Շահմիրզաեւը, որը նաեւ աղջկա հայրացուն է, խոստովանել է մեղքը:
Տղամարդը ապրել է երեխայի մոր հետ: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մայրը ծննդատանն է եղել: Ձերբակալվածը հայտնել է, որ մարտի 12-ի երեկոյան երեխան սկսել է իրեն վատ պահել, որից հետո նա մի քանի անգամ հարվածել է աղջկա կրծքավանդակին, այնուհետ պառկեցրել է քնելու: Առավոտյան տղամարդը գնացել է խանութ, իսկ վերադառնալով աղջկան մահացած է հայտնաբերել: Նա որոշել է ազատվել դիակից, դրել է այն պայուսակի մեջ եւ հանել տանից: Մարմինը նա թողել է լեռնային շրջանում, գետի ափին՝ ծածկելով քարերով:
Երեխայի մահվան պատճառը կհաստատի դատաբժշկական փորձաքննությունը: Առաջիկայում կասկածյալին կալանավոլու մասին որոշում կկայացվի: