Հետաձգվել է Երևան-Մոսկվա չվերթը
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Яндекс.Расписания» ծառայության տվյալները:
Այսպես, «Դոմոդեդովո»-ում Մոսկվայի ժամանակով ժամը 09:54-ի դրությամբ չեղարկվել է 4 չվերթ, ևս 13-ը հետաձգվել է:
«Վնուկովո»-ում հետաձգվել է 1 չվերթ: «Շերեմետևո»-ում հետաձգվել է 15 չվերթ:
«Շերեմետևո»-ում հետաձգված թռիչքների թվում է նաև Երևան-Մոսկվա չվերթը:
Ավելի վաղ Ռուսաստանի մայրաքաղաքի վարորդներին խորհուրդ է տրվել հրաժարվել սեփական ավտոմեքենաներով երթևեկելուց մարտի 15-ին սպասվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: