Քսենիա Սոբչակն արտասվել է նախընտրական դեբատի ժամանակ և հեռացել տաղավարից
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող մարտի 14-ի նախընտրական դեբատների ժամանակ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը դեբատին մասնակցող մյուս թեկնածուներին մեղադրել է իրեն անընդմեջ ընդհատելու և իրենց անհարգալից պահելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքի կայքը, դեբատի ավարտին Սոբչակը հուզվել է և հեռացել տաղավարից, իսկ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին խնդրել է ուշադրություն դարձնել տեղի ունեցածին և իրեն իրավունք տալ թեկնածուներին ընդհատելու համար:
Սոլովյովը նշել է, որ որևէ կերպ չի կարող ազդել ստեղծված իրավիճակի վրա, քանի որ հաղորդավարն իրավունք չունի ընդհատելու դեբատին մասնակցող թեկնածուներին: