1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 11 դեկտեմբերի 2018թ., 00:00
Մերկելը փափագում է կրկին հանդիպել Փաշինյանի հետ Բազմության ձայնը բոլորովին էլ Աստծո ձայնը չէ, երբեք մի ասեք՝ ձայն բազմաց, ձայն Աստծո Ադրբեջանում ուրախ են՝ նավթի գները սկսել են աճել Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս Կարգին Հայկոն եւ կարգին ապօրինի շինությունները (Լուսանկարներ) Մեքսիկան 30 մլրդ դոլար կծախսի միգրացիայի խնդիրների լուծման համար Կառավարության անդամների մեծ մասը չի ուզում վերադառնալ կառավարություն Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Իրաքում նորանշանակ ՀՀ դեսպանը Բոլորն են աթոռ ուզում. «իմքայլականներն» արդեն իրար տակ են փորում Կբողոքարկե՞ն արդյունքները Վանեցյանը կլքի ԱԱԾ տնօրենի պաշտոնը Հեղափոխությունը մտավ ամենաբարդ փուլ. որ համարով է խաղալու Փաշինյանը Մակրոնը համաձայնել է կատարել ցուցարարների մի շարք պահանջները «Իմ քայլը» դաշինքում վիճակը սրված է. «Չենք լռելու» Արարատի մարզը նոր «բդեշխ» ունի Եռագույն սրտիկով շնորհավորանք ԱՄՆ դեսպանատնից՝ հայ ժողովրդին (Լուսանկար) Նիկոլա Ազնավուրը մասնակցել է քվեարկությանը Համացանցում սադրող հռետորաբանության դեպքերը անհանգստութուն են առաջացնում Համակարգչային խաղերն ու համացանցը դանդաղեցնում են երեխայի ուղեղի զարգացումը Սովորություններ, որոնք ծերացնում են մաշկը Ամանորյա Comedy club. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ պարը «մանղալի» մոտ Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի դադարեցման մասին օրենքը Կարգելվի բժիշկներին և ուսուցիչներին ծաղիկներից բացի այլ նվեր տալը ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր 102-ամյա կինը ցատկել է պարաշյուտով (տեսանյութ) «Մեզ փորձում են կրկնակի հարկել». ավտովաճառողների ակցիան ՊԵԿ-ի դիմաց Նախնական. Ովքե՞ր են ընտրվել «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ռեյտինգային ընտրակարգով Կաթի նոր արտասովոր հատկություն Ճապոնիայում թույլատրել են օտարերկրացիների աշխատանքի ընդունել Սթրիփ ակումբի մենեջերն Արագածոտնում երրորդն է ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը «Իմ քայլը» դաշինքին ձայն տված 150 հազար քաղաքացի չի քվեարկել ոչ մի ռեյտինգային թեկնածուի օգտին Մանրամասներ Կոտայքի մարզում չորս անձի դանակահարության դեպքի մասին Կանադայի ՌԾՈՒ-ն Լատինական Ամերիկայի ափերին ավելի քան 17 տոննա կոկային է առգրավել Մակրոնը հանդիպում է անցկացնում արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը Եվրոպական դատարանը Մեծ Բրիտանիային թույլ է տվել միակողմանի կերպով դադարեցնել «Բրեքզիթ»-ը Դոդոնը կրկին հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Մեծերի համար նախատեսված ֆիմի աստղ Բերկովան փախել է հինգերորդ ամուսնուց Բուզովան երկրպագուներին նոր կերպարով է ներկայացել Իրավապահների կողմից իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ Բրիտանացին 5 դոլարով պատահաբար գնել է 4000 տարեկան թաս Ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո 7-րդ օրը․ Տիգրան Մուկուչյան Անքնությամբ տառապող մարդիկ նման են շիզոֆրենիկների Տիգրան Մուկուչյանն անձամբ է զրուցել Հունան Պողոսյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք ուղղորդել է ընտրողներին Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրությունների արդյունքները Ջիհադիստները քիմիական հարձակում են ծրագրել Լոնդոնի մետրոյում Որն է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի տարբերությունը Ջեյ Լոն ընտանիքի հետ զարդարում է տոնածառը Հոլիվուդի «վետերան» Քըրք Դուգլասը նշել է ծննդյան 102-րդ տարեդարձը (լուսանկարներ) Երկարատև վազքը վնաս է առողջությանը Դեմբելեն դարձյալ ուշացել է «Բարսելոնայի» մարզումից Հարսնացուն նիհար եւ գեր հյուրերի համար զգեստներ է հորինել եւ խայտառակվել Մակրոնը «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» կներկայացնի իրադրությունը կարգավորելու համար ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները` թուրքական լրատվամիջոցներում Թրամփը համաձայնել է Պենտագոնին 750 մլրդ դոլար հատկացնել. CNN Նոր հակաբիոտիկ են ստացել իշամեղվի թույնից Հիշենք ոչ վաղ անցյալը. Փաշինյանի անեկդոտը եւ Մուկուչյանի պատասխանը Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայն»-ի եզրափակչում կատարեց Շառլ Ազնավուրի La bohème երգը Չինացի գիտնականները ստեղծել են բազմակի օգտագործման թուղթ Առաջին անգամ ցուցադրել են Պուտինի դստերը Նախնական արդյունքներով՝ նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր Մտնում ենք սեփականության վերաբաշխման փուլ 2018-ի լավագույն լուսանկարներն՝ ըստ Reuters -ի Հատուկ ծառայությունների տվյալները՝ Եվրոպայի համար իրանական հրթիռների սպառնալիքի մասին. Die Welt Թաիլանդի թագավորը գլխավորել է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը Անկախության այս բոլոր տարիների ձեռքբերումները վկայում են, որ մենք հաստատակամ ենք ու վճռական ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է Ֆեդերիկա Մոգերինի․ Եվրամիությունը կրկին վերահաստատում է մարդու իրավունքների բազմակողմ համակարգի նկատմամբ կուռ հանձնառությունը Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է Արտասահմանյան լրատվամիջոցները՝ ՀՀ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների մասին Ամերիկյան հետախուզական արբանյակի ուղեծիր արձակումը չեղարկվել է մեկնարկից վայրկյաններ առաջ Ռիգայի փողոցներով հազարավոր Սանտա Կլաուսներ են վազել (Տեսանյութ) Ամենավտանգավոր կոշիկները համարվում են հողաթափերը Հնդիկ մեծահարուստի դստեր հարսանեկան արարողությանը կմասնակցեն Բեյոնսեն եւ Հիլարի Քլինթոնը Facebook-ն արգելել է սեքսի հետ կապված ակնարկները Թայվանցի մոդելը ցնցել է ձկան շուկան (ՏԵսանյութ) Կենտրոնական Չինաստանում արծաթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել «Հայ տղամարդկանցից ստացվում են ամենալավ ամուսինները». Պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայա (տեսանյութ)
Հարցում

Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք

«Հրապարակ» թերթը գրում է. «2017 թվականի մայիսի 25-ին Սերժ Սարգսյանի հրամանով Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Արթուր Բաղդասարյանը։ Խոսքը, բնականաբար, ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանի մասին չէ։ ՌՈ նորանշանակ պետը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցած գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաեւ 2017 թվականի տարեկան հայտարարագիր։ Դատելով ներկայացրած թվերից՝ կարող ենք եզրակացնել, որ ՌՈ նոր պետը բավականին տպավորիչ կարողության տեր է եւ կարող է դասվել մեծահարուստների շարքին։

Օրինակ՝ 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը, որը մինչ այդ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, ունեցել է 35 մլն դրամ եւ 92 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ աշխատանքից ստացված իր վարձատրությունն ընդհանուր կազմել է 2 մլն 666 հազար դրամ։ Տարօրինակ է, բայց այսպիսի դրամական միջոցներ ունեցող անձը որեւէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ Այսինքն՝ ոչ տուն ունի, ոչ մեքենա։ Թեպետ՝ նույն 2017-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նա, ըստ հայտարարագրի, ունեցել է «ԳԱԶ 3102» մակնիշի մարդատար եւ «ԿԱՄԱԶ 5410» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Թե ինչ է անում Ռազմական ոստիկանության պետը բեռնատար մեքենան, կարելի է միայն կռահել։ 2017-ի վերջին, ըստ ներկայացրած տարեկան հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանի 35 մլն դրամ եւ 92 հազար դոլար դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 33 մլն դրամ եւ **88 **հազար դոլար։ Փոխարենը՝ տրամաբանորեն ավելացել են նրա աշխատավարձից գոյացած միջոցները՝ 5 մլն 937 հազար 990 դրամ։

Ու կրկին հիշեցնենք, որ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրում, որպես կանոն, նշվում է գույքի եւ ունեցվածքի մի մասը միայն՝ այն մասը, որը հնարավոր չէ չնշել։ Այնուամենայնիվ, շատ պաշտոնյաների ունեցվածքը տպավորիչ է եւ բազում հարցեր է առաջացնում՝ որտեղի՞ց տարեկան ընդամենը մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյային տասնյակ միլիոնների հասնող կարողություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan