Գլենդեյլի քաղաքային խորհուրդը փողոցներից մեկը կվերանվանի ի պատիվ Արցախի
Գլենդեյլի քաղաքային խորհուրդն անցկացրել է քվեարկություն, որի շրջանակում միաձայն որոշվել է տալ փողոցներից մեկն Արցախի փողոց վերանվանելու գործընթացի մեկնարկը:
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի (ANCA) ֆեյսբուքյան էջից՝ խոսքը Մերիլենդի պողոտայի մասին է, որը վերանվանվելու է ի պատիվ Արցախի Հանրապետության: