1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 25 սեպտեմբերի 2018թ., 00:00
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լուկա Մոդրիչն է Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Նիկոլ Փաշինյանը ռուանդացի գործարարներին հրավիրել է Հայաստան «Իմ Քայլը» ամենամեծ երկրպագուների բանակն ունի Մալաթիա-Սեբաստիայում Խայտառակ վիճակ ավտոճանապարհներին. 37 ավտովթար չորս օրում Մեկ տարում նշանակում է՝ ե՛ւ 3 ամիս, ե՛ւ 9 ամիս, ե՛ւ 1 տարի հետո. ՀՅԴ–ն արտահերթի մասին Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու ընտրություններում հաղթած ուժերին «Եդինայա Ռոսիա»-ն ծանր պարտություն է կրել միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում Իրանում վերջին հրաժեշտն են տալիս շաբաթօրյա ահաբեկչության տասնյակ զոհերին Հայկ Մարությանը պատրաստ է ծառայել ամեն վայրկյան Ճանապարհ, որը կտանի դեպի սահմանադրական ճգնաժամ Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի Անգլիական թիմի ֆուտբոլիստը 2 ամսում 3 զավակ է ունեցել Շավո Օդաջյանն ու Սիրուշոն համատեղ նորություն կներկայացնեն Քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել օլիգարխը Պատգամավորի ընկերությունը՝ դատարանում Արթուր Դավթյանին դատի տալու հետքերով Քանկոր. Մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն՝24 ժամ Ձեր կողքին Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից Այսօրվանից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը Նկարչուհի Մարինա Աբրամովիչի գլխին հարվածել են սեփական նկարով Windows-ով համակարգիչները սպառնալիքի ներքո են Արցախի ՊԲ ավիացիան սեպտեմբերի 25-28-ը ուսումնամարզական շրջաթռիչքներ կիրականացնի «Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 % Հեղափոխությունը ստացավ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը. Լեւոն Զուրաբյան Ինչ եղավ Ուգանդայի հետ, երբ իշխանությունը պատկանում էր «ժողովրդին» (Տեսանյութ) ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ Քայլը» դաշինքին Փաշինյանն առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով Հեծանվորդը հայտնվել է մեքենայի վրա, մխրճվել է պատի մեջ և ողջ է մնացել «Արսենալը հաղթեց առանց Հենրիխ Մխիթարյանի» «Ռեալն» ու «Բարսելոնան» կրկին ուժեղ են բոլորից Կանադայում ջրարջը տուն է ներթափանցել և կերել հացաբուլկեղենը Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ) Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ) Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները Զ. Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Նեյմարի արաքը հուզել է երկրպագուներին (տեսանյութ) Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում Տեսախցիկը ֆիքսել է Քուվեյթում ահեղ ավազամրրիկի «գրոհը» (տեսանյութ) Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները «Իմ քայլը» ստացել է 82,58 %, ԲՀԿ-ն՝ 6,19 %, «Լույսը»՝ 4,73 % ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողները հնարավոր ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով Ոստիկանությունը 54 ահազանգ է ստացել ընտրության ընթացքի վերաբերյալ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին Ջրհեղեղ և հրաբխի ժայթքում Բաքվում (տեսանյութ) Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Ալիևը կանխատեսել է միջազգային դիտորդների գնահատականը Երևանում դեռևս չկայացած ընտրություններին Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը «Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր Աննախադեպ ճնշում ԲՀԿ-ի նկատմամբ. հիմա էլ քրգործ են հարուցել ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 23,72 տոկոսը Էրդողանը հույս ունի Բեռլին այցի արդյունքում կարգավորել Գերմանիայի հետ հարաբերությունները ԱՄՆ-ը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը Երեւանը փորձադաշտ չէ, որ չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելով. «Երկիր ծիրանի» Ռոհանին հայտնել է Ահվազում ահաբեկչությանը ԱՄՆ-ի մասնակցության մասին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 9,39 տոկոսը. ԿԸՀ ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան Նիկոլ Փաշինյանը շեղեց քարոզարշավի ընթացքը Հիմա էլ ոստիկանները մեր շտաբների դիմաց կանգնած են. Նաիրա Զոհրաբյան Վանեցյանն ԱԱԾ առաջին պետն է, որ ապրում է կառավարական ամառանոցում Օրվա հանդիպումների անոնս Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել Պերմի գաղութում ինքնասպան է եղել հայտնի «օրենքով գող» Վովա Վագոնը Զախարովան կոչ է արել բելառուսներին «եղբայրներ» ասել Ռուսաստանը պատրաստակամ է «Հյուսիսային հոսք-2»-ն իր հաշվին կառուցել Կեղծ ահազանգերով ոստիկանությունը խուզարկում է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը (Տեսանյութ) Ահաբեկչության ընթացքում Իրանում 24 մարդ է մահացել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ Камеди Клаб-ը Երեւանում
Հարցում

Ադրբեջանը ղժղժում է Բակո Սահակյանի ամերիկյան այցի կապակցությամբ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն նախատեսվող այցի կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի դիվանագիտական գերատեսչությունը: Թե երբ է Բակո Սահակյանը պատրաստվում մեկնել Միացյալ Նահանգներ, և ինչ հանդիպումներ են նախատեսված ամերիկյան մայրաքաղաքում՝պաշտոնական Ստեփանակերտը չի հստակեցնում: Առայժմ Մանրամասներ չեն հաղորդում նաև Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունները , որոնք, ենթադրաբար, կազմակերպում են Լեռնային Ղարաբաղի ղեկավարի այցելությունը:

Ադրբեջանական կողմի՝ Նահանգներին ուղղված բողոքի նոտայում, ինչպես նշվում է, կոչ է արվում ամերիկյան իշխանություններին հետևել «միջազգային իրավունքների նորմերին և թույլ չտալ իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարմանը ուղղված գործունեություն»:

«Այդ քայլով Միացյալ Նահանգները լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և ծառայում տարածաշրջանում լարվածության աճին: Ադրբեջանը փոխադարձ կերպով կպատասխանի նման վարքագծին»,- ի լրումն պաշտոնական հաղորդագրության հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

«Արցախի ժողովուրդը ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս»․ Էվանս
Մինչդեռ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest ամսագրում իր հեղինակած հոդվածում, անդրադառնալով Բակո Սահակյանի առաջիկա այցին, գրում է, թե արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ազգերի ընտանիքում:

«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ամերիկյան վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ Միացյալ Նահանգները լուռ է այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,- ամերիկյան պարբերականում գրել է 2004-2006 թվականներին Հայաստանում ամերիկյան առաքելության ղեկավար Ջոն Էվանսը:

Դիվանագետը նշում է, որ ինչպես որևէ այլ երկիր Վաշինգտոնը ևս չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, սակայն Ղարաբաղի նախկին առաջնորդներից՝ օրինակ Արկադի Ղուկասյանը մի քանի անգամ այցելել է Նահանգներ և աշխատանքային հանդիպումներ ունեցել ամերիկյան Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ, հիշեցնում է ամերիկացի դիվանագետը:

Էվանսի հեղինակած հոդվածում կարմիր թելի պես անցնում է Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության գաղափարը:

Նախկին դեսպանի համոզմամբ՝ ազգերի ինքնորոշման իրավունքը այլևս գերակա է դարձել տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ:

«Արցախի ժողովուրդը ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս և չպետք է մեկուսացվի մարդկության կողմից»,- եզրափակել է դիվանագետը:

website by Sargssyan