ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են սեփական հարսանիքից ուշացող հարսին
ԱՄՆ Արիզոնա նահանգում ոստիկանները ձերբակալել են 32-ամյա կնոջ, որը հարսի կարգավիճակում շտապում էր սեփական հարսանիքին ու ուշանալու պատճառով դարձել է երեք մեքենայի մասնակցությամբ ավտովթարի պատճառ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հարսնացուն՝ Էմբեր Յանգը, սկզբում փորձել է ընդդիմանալ իրավապահներին, հրաժարվել է արյան մեջ ալկոհոլի առկայության թեստ անցնել:
Ոստիկանները նրան ձեռնաշղթաներ են հագցրել, լուսանկարել են օրինախախտ հարսնացուին ու լուսանկարը հրապարակել ոստիկանական բաժանմունքի ֆեյսբուքյան էջում:
Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչով է ավարտվել պատմությունը և թե արդյոք հարսնացուին հաջողվել է ճիշտ ժամանակին հասնել պսակադրությանը: